Ամերիկացի միլիարդատեր, SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը կարծում է, որ կկարողանա անօդաչու առաքելություն ուղարկել Լուսին առաջիկա երկու տարում։
«Դե, դա բավական խելահեղ է հնչում, ես կարծում եմ, մենք կկարողանանք վայրէջք կատարել Լուսնի վրա երկու տարի հետո։ Ես կարծում եմ, որ Մարս անձնակազմերի ուղարկումը տեղի կունենա չորս տարի հետո, դա բավական իրականանալի է թվում»,- ասել է Մասկը CBS-ի հարցազրույցում, որը պետք է հրապարակվի հուլիսի 21-ին։ «Մենք ցանկանում ենք դա անել երկու տարի հետո, բայց իրականում դա կարող է չորս տարի տեւել»,գրում է news.am:
SpaceX-ը առաջին մասնավոր ընկերությունն է, որն ուղեծիր է արձակել տիեզերանավ։ Այն ընկերություններից մեկն է, որը Միջազգային տիեզերակայան է հասցնում բեռներ։ Մասկից բացի տիեզերական մրցավազքին մասնակցում են միլիարդատերեր Ռիչարդ Բրենսոնը եւ Ջեֆ Բեզոսը Amazon-ից։ Բրենսոնը հույս ունի առեւտրային տիեզերական թռիչքներ առաջարկել զբոսաշրջիկներին, այն դեպքում, երբ Բեզոսն ու նրա Blue Origin ընկերությունը ցանկանում են գաղութացնել Լուսինը։
0Comments