Արարատի մարզում Զոդի կամրջի մոտ այսօր` հուլիսի 6-ին տեղի ունեցած սասարփելի վթարից հետո Երեւանի «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 63-ամյա Սողոմոն Հակոբյանը:
«Արմենիա» ԲԿ-ի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը նշեց, որ տղամարդը այրվածքներ չունի, սակայն թոքերի սալջարդ ունի եւ այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
«Վիճակը ծանր կայուն է, ամեն րոպե կարող է բացասական զարգացում լինել»,-ասաց նա՝ հավելելով, որ այժմ հետազոտություններ են իրականացնում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արատաի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ «Գազել»-ը սպասարկում էր Արարատ-Երասխ երթուղին:
Բախման հետեւանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, եւ այն վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, որոնք քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, եւ այնտեղ հայտնաբերել են մոխրացած դիեր։ Վերջին տվյալներով զոհվել է 6, վիրավորվել 12 մարդ:
0Comments