Շվեյցարացի հոգեբույժ, խորքային հոգեբանության ուղղություններից մեկի՝անալիտիկ հոգեբանության հիմնադիր Կարլ Գուստավ Յունգի մտքերը
- Մի պահիր նրան, ով հեռանում է քեզնից, այլապես չի գա նա, ով գալիս էր դեպի քեզ:
- Երեխաները սովորում են մեծերի օրինակով, այլ ոչ՝ նրանց բառերով:
- Ես այն չեմ, ինչ ինձ հետ պատահել է: Ես այն եմ, ինչ որոշել եմ դառնալ:
- Եթե դուք օժտված մարդ եք, դա չի նշանակում, որ դուք ինչ-որ բան եք ստացել. դա նշանակում է, որ դուք ինչ-որ բան կարող եք տալ:
- Ամենածանր բեռը, որ կարող է ընկնել երեխայի ուսերին, նրա ծնողների չապրած կյանքն է:
- Ցույց տվեք ինձ հոգեպես առողջ մարդու, և ես նրան կբուժեմ:
- Ընկճախտը նման է սևազգեստ կնոջ: Եթե նա արդեն եկել է, մի քշիր, դուրս մի հանիր, այլ հրավիրիր սեղանի մոտ, ինչպես հյուրի, և լսիր, թե ինչ է նա պատրաստվում ասել:
- Երբ դուք չեք գիտակցում, թե ինչ է կատարվում ձեր ներսում, դրսից դա ճակատագիր է թվում:
- Ինքդ քեզ հետ հանդիպումն ամենատհաճներից է:
- Այն, ինչ քեզ նյարդայնացնում է ուրիշների մեջ, քեզ օգնում է ավելի լավ հասկանալ ինքդ քեզ:
- Քո տեսիլքները պարզ կլինեն, եթե կարողանաս նայել սրտիդ մեջ: Ով դուրս է նայում, տեսնում է սոսկ երազներ:
0Comments