Ղազախստանի նախագահը պարգեւատրել է Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղրղզստանի նախագահներին

Նուր-Սուլթանում ընթանում է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստը

Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղրղզստանի նախագահներին «Ղազախստանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու մասին» հրամանագիր է ստորագրել, հաղորդում է NUR.KZ-ը:

Հիշեցնենք, որ Նուր-Սուլթանում ընթանում է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդները: