![ա](/sites/default/files/inline-images/%D5%AC%D5%A1%D5%BE%D6%80%D5%B8%D5%BE-%D5%BA.jpg)
Ռուսաստանը շահագրգռված է՝ ամեն կերպ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից առաջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:
«Կարևոր թեմա է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ համաձայնությունների կատարման ընթացքը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի հունվարին, նոյեմբերին, և հոկտեմբերի վերջին եղավ հերթական գագաթնաժողովը Սոչիում», – ասել է ՌԴ-ի դիվանագիտության ղեկավարը: Սերգեյ Լավրովը նաև ընդգծել է տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանի սահմանազատման և այլ հարցերի կարևորությունը:
«Մենք շահագրգռված ենք՝ ամեն կերպ նպաստելու տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սահմանի սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը և, ընդհանուր առմամբ, վստահության միջոցների ամրապնդմանը, այդ թվում՝ հասարակական կառույցների, քաղաքագետների, խորհրդարանականների միջև շփումների զարգացմամբ»,- ընդգծել է Լավրովը:
0Comments