Ես կարծում եմ ես չէ, որ պետք է գնահատական տամ։ Այս մասին այսօր՝ մայիսի 7–ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ռուբեբ Ռուբինյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինպե՞ս է գնահատում այն, որ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանի դիմել են դատախազին, որպեսզի մայիսի 9–ին ընդառաջ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի։
«Ձեր նշած անձինք դիմել են դատախազին եւ պատասխանը դատախազի տիրույթում է կամ այն անձանց տիրույթում է, որոնց նրանք դիմել են։ Ես կարծում եմ, որ այստեղ քաղաքականությունն ընդհանրապես կապ չունի, ոչ էլ քաղաքական ժեստի մասին ենք խոսում»,– ասաց Ռուբինյանը։
Նրա խոսքով ինքն այս առաջակին վերաբերում է, որպես առաջարկ, որը ներկայացվել է դատախազին եւ հասցեատերն ինքը չէ։
«Ես չեմ պատրաստվում քաղաքական մեկնաբանություն տալ այդ առջարկին, թող առաջարկի հասցեատերը տա պատասխան եւ թող առաջարկի հեղինակները մեկնաբանեն, թե որն է առաջարկի ենթատեքստը».– ասաց Ռուբինյանը։
Լրագրողի հարցին, որ Արցախի իշխանությունները սատարում են Քոչարյանին, ԱԺ պատգամավորը չհամաձայնեց։ «Ես համաձայն չեմ ձեր պնդմանը։ Դուք պնդում եք կատարում, որ Արցախի իշխանությունները սատարում են Ռոբերտ Քոչարյանին, ես համաձայն չեմ այդ պնդմանը»,– ասաց Ռուբինյանը։
Նրա խոսքով սա առաջարկ է, որն ըստ էության իրավական տիրույթում է եւ քաղաքական մեկնաբանություն տվող սուբյեյտն ինքը չէ։
Հարցի, թե դուք ուզո՞ւմ եք ազատության մեջ տեսնել Ռոբերտ Քոչարյանին, Ռուբինյանը պատասխանեց. «Այդ հարցն իմ ցանկություններից չէ կախված այլ արդարադատությունից»։
0Comments