Այսօր Հայսատանում ամենամենակը հայ զինվորն է, ամենաանարժեքը՝ հայ սպան

Մեր առջեւ դրված է լինել-չլինելու խնդիրը

Փոփոխություններ պետք է լինեն, ոչ միայն զենք–զինամթերքի մասով, այլ նաեւ բանակը պետք է համալրվի արժանի կադրերով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանը։

Նրա խոսքով զենք–զինամթերքը շատ կարեւոր բաներ են, բայց շատ կարեւոր է վստահությունը հետ բերելու քաղաքականությունը, քանի որ միայն ժողովուրդը չէ վստահությունը կորցրել, բանակում էլ է պետք վստահությունը վերականգնել։

«Մեր առջեւ դրված է լինել-չլինելու խնդիրը, դարեր ի վեր եկել է այդպես, դարեր ի վեր գնալու է այդպես, այլ բան է, որ մենք պետք է հետեւություն անենք եւ արժանի մարդկանց ձեռքերով վերականգնենք»,-ասաց Մանուկյանը։

«Ապրիլյան պատերազմից դասեր չենք քաղել: Այսօր Հայսատանում ամենամենակը հայ զինվորն է, ամենաանարժեքը՝ հայ սպան»,-ասաց Պավլիկ Մանուկյանը: