Կիտրոնի հյութը հարուստ է ֆլավոնոիդներով, որոնք պարունակում են հակաօքսիդանտներ ու օժտված են հակաքաղցկեղային հատկություններով։ Այդ նյութերը օգտակար են հիպերտոնիան, շաքարախտը, ստամոքսի խանգարումը, փորկապությունը ու առողջության հետ կապված այլ խնդիրները կանխարգելելու համար։
Այս մասին տեղեկանում ենք lifter.com.ua կայքից։
Կիտրոնի հյութը կարող է օգտակար լինել նաև մաշկի, ատամների ու մազերի համար։ Շարունակական օգտագործման դեպքում նկատվում է առույգություն, կենսուրախություն ու ակտիվ կենսակերպ վարելու ցանկություն։
Կիտրոնի հյութի մեջ բարձր կոնցենտրացիաներով պարունակվում են ցիտրատներ, կիտրոնաթթվի աղեր։ Ցիտրատները կանխարգելում են երիկամաքարերի առաջացումը։ Ի դեպ, ցիտրատներ պարունակվում են նաև ցիտրուսային պտուղների այլ հյութերի մեջ, բայց կիտրոնահյութի մեջ դրանք ավելի շատ են։
Ահա 8 խնդիրներ, որոնք կիտրոնահյութն ավելի լավ է բուժում, քան հաբերը։
Ավելորդ քաշ
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կիտրոնի հյութը օգնում է նիհարել։ Կիտրոնի մեջ պարունակվող պեկտինը բջջանյութն է, որը մեզ կօգնի պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ։ Պեկտինի շնորհիվ շաքարի ներծծումը աղիներում դանդաղում է։ Կիտրոնի հյութը նաև օրգանիզմից դուրս է բերում տոքսինները։
Մաշկի հետ կապված խնդիրներ։
Կիտրոնի հյութի մեջ պարունակվող հակաօքսիդանտներն օգնում են հեռացնել կնճիռները, պիգմենտային բծերը և սպիները։ Այն նաև օգտակար է արյունը մաքրելու համար, ինչն էլ, իր հերթին, ձեր մաշկը փայլուն է դարձնում։
Ինտոքսիկացիա
Ջրի հետ խառնելիս կիտրոնի հյութն օգտակար է դետոքսիկացիայի ու աղիների և լյարդի մաքրման համար։ Այն արագացնում է նյութափոխանակության պրոցեսը և խթանում մարսողական համակարգը։
Կծկումների հետ կապված խնդիրներ
Կիտրոնային պեկտինի մանրաթելը կարգավորում է կծկումը ու ապահովում աղիների մաքրությունը։ Կիտրոնի հյութը նաև ազդում է՝ որպես արդյունավետ հակաբակտերիալ միջոց։
Չբալանսավորված pH
Մի բաժակ տաք կիտրոնի ջուրը առավոտյան ձեզ կօգնի նվազեցնել pH-ը՝ ավելացնելով նրա հիմնայնությունը։ Դա հարուցված է նրա թթվայնությամբ, բայց ապահովում է հիմնային միջավայր։
Մարսողական խնդիրներ
Կիտրոնի հյութն օգնում է մարսողությանը, քանի որ նպաստում է լեղու արտադրությանը։
Բակտերիալ ինֆեկցիա
Կիտրոնը կանգնեցնում է բակտերիաների աճն ու բազմացումը։
Բորբոքում և ցավ
Կիտրոնի հյութն օգնում է ազատվել հոդերի ցավից ու բորբոքումից, հատկապես ծնկահոդի ցավի ու բորբոքման դեպքում։ Այն թեթևացնում է միզաթթվի լուծումը՝ ծեր մարդկանց համար հանդիսանալով գերազանց միջոց։
Ուշադրություն՝
Մաքուր, առանց ջրով բացելու կիտրոնի հյութը, այն էլ՝ քաղցած փորին, խմել չի կարելի։ Այդպես կարող եք փչացնել ձեր ստամոքսը։ Բավական է ջրի մեջ մի քիչ ջուր ավելացնել ու քաղցրացնել մեղրով։
Կիտրոնի հյութը նաև հակացուցումներ ունի։ Այսպես, օրինակ, այս ըմպելիքից լավ կլինի հրաժարվեն լեղաքարային հիվանդությամբ, հեպատիտով, էնտերոկոլիտով, պանկրեատիտով, խոլեցիստիտով, գաստրիտով կամ խոցային հիվանդությամբ տառապող մարդիկ։
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
0Comments