Իրանական «Qaher» («Նվաճող») անտեսանելի կործանիչի անօդաչու տարբերակը ցուցադրել է բազմախոստում բնութագրեր փորձարկումների ժամանակ, տեղեկացրել է Mehr-ը։
Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության (IAIO) կառավարիչ տնօրեն, գեներալ Աֆշին Հաջեֆադը լրագրողներին տեղեկացրել է ավիացիոն արդյունաբերությունում ունեցած ձեռքբերումների մասին Իրանի 12-րդ միջազգային աերոտիեզերական ցուցահանդեսի (Iran Airshow 2024) շրջանակում, որը տեղի է ունենում Պարսից ծոցի Կիշ կղզում։
Գեներալ Աֆշին Հաջեֆադը հայտնել է, որ «Qaher» կործանիչը անօդաչու թռչող սարք է այն նախագծի շրջանակում, որն իրականացնում են տեղի փորձագետները։ Նա նշել է, որ «Qaher»-ի անօդաչու տարբերակը փորձարկումներ է իրականացնում։
Իրանական Qaher-313»-ը ներկայացվել է 2013թ. փետրվարին։ Մեկ տեղանի կործանիչը կարող է թռչել եւ նստել կարճ թռիչքուղում։ Գեներալը ներկայացրել է նաեւ տարբեր ուսումնամարզական ինքնաթիռների ստեղծման պլանները։
ՊՆ գլխավոր առաջնահերթությունը ուսումնական ուղղաթիռների լրակազմը համալրելն է, ավելացրել է նա։ Գեներալը նշել է նոր մարտական ուղղաթիռի ստեղծման նախագծի մասին ռազմածովային ուժերի համար։
Նրա խոսքով՝ մարտական ուղղաթիռը մշակվել է տեղի մասնագետների կողմից եւ կներկայացվի առաջիկայում։
0Comments