Գերմանիայի պաշտպանության նախարար, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) անդամ Բորիս Պիստորիուսը նոյեմբերի 21-ին հայտարարել է, որ մտադիր չէ կանցլերի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրել 2025 թվականի փետրվարին երկրում նշանակված ընտրություններում: Այս մասին հաղորդում է ZDF հեռուստաալիքը։
«Սա իմ սուվերեն, ամբողջովին սեփական որոշումն է,- հայտարարել է նախարարը։ – Օլաֆ Շոլցն ուժեղ կանցլեր է և գերազանց թեկնածու է պաշտոնում վերընտրվելու համար»։
Նա հավելել է, որ հարկավոր է վերջ դնել քննարկումներին ԳՍԴԿ-ում, քանի որ «խաղասեղանին շատ բան է դրված»։
0Comments