«Ոչ ոք չի զիջի իշխանությունը». Աբխազիայի նախագահը պատասխանել է ցուցարարների վերջնագրին

Մանրամասներ
աբխազիա

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան արձագանքել է ցուցարարների վերջնագրին՝ ասելով, որ չի լքի իր պաշտոնը։

«Ոչ ոք չի զիջի իշխանությունը»,- ընդգծել է նա, մեջբերում է RT-ն։
Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության միջև հակամարտությունն սկսվել է Ռուսաստանի հետ բնակարանների կառուցման համաձայնագրի պատճառով։ Ընդդիմությունը կարծում է, որ նախագիծը կհանգեցնի բնակարանների գների բարձրացմանը և վտանգ կներկայացնի հանրապետության փոքր բիզնեսի համար։