Աբխազիայի նախագահը հրաժարական տվեց․ ով կփոխարինի նրան

Մանրամասներ
աբխազիա

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրաժարականի դիմում է ներկայացրել, Euromedia24.com-ի հաղորդմամբ՝ լրագրողներին հայտնել է փոխնախագահ Բադրա Գյունբան։

Ինչպես նշվում է նախագահի մամուլի ծառայության կողմից փոխանցված Բժանիայի հայտարարության մեջ, նա հրաժարական է տալիս «երկրում կայունությունն ու սահմանադրական կարգը պահպանելու համար»։

«Աբխազիայի Հանրապետության նախագահ Ասլան Բժանիան հրաժարականի դիմում է ներկայացրել 2024 թվականի նոյեմբերի 19-ին կառավարական շենքերի տարածքում և ներսում հավաքված քաղաքացիների պահանջով։

Ժողովրդական ժողովը՝ Աբխազիայի Հանրապետության խորհրդարանը, կքննարկի Աբխազիայի նախագահի հրաժարականի հարցը 2024 թվականի նոյեմբերի 19-ին»,- ասվում է կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների համաձայնագրում։

Նշվում է, որ նախագահի պաշտոնակատար կդառնա Աբխազիայի փոխնախագահ Բադրա Գունբան, իսկ կառավարության ղեկավար` նախկին վարչապետ Վալերի Բգանբան։