Թեհրանը պատրաստ է Եվրոպայի հետ երկխոսության, և եվրոպական երկրները պետք է չեղարկեն Իրանի նկատմամբ պատժամիջոցները, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին գերմանական Der Spiegel ամսագրի թղթակցին տված հարցազրույցում։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ես պատրաստ եմ եվրոպացիների հետ երկխոսության՝ Ռուսաստանի հետ մեր համագործակցության վերաբերյալ: Եկեք երկխոսենք և մի կողմ թողնենք պատժամիջոցները: Դրանք միայն բարդացնում են խնդիրները և երբեք չեն օգնել լուծել Իրանի հետ խնդիրը: Իմ հայտարարությունը սա է՝ մոռացե՛ք պատժամիջոցները: Դրանք չեն աշխատել նախկինում, չեն աշխատում հիմա և չեն աշխատելու ապագայում»,- ասել է Արաղչին:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը կնքել են միջուկային համաձայնագիր՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ՀԳՀԾ), որը ներառում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց: Միացյալ Նահանգները նախագահ Դոնալդ Թրամփի օրոք 2018 թվականի մայիսին դուրս է եկել ՀԳՀԾ-ից և վերականգնել Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարել է համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակների սահմանափակումներից:
Եկեք երկխոսենք և մի կողմ թողնենք պատժամիջոցները. Իրանի ԱԳ նախարարը դիմել է Եվրոպային
Մանրամասներ
![Աբբաս Արաղչի](/sites/default/files/styles/original_scaled/public/2024-09/%D5%84%D5%A5%D6%80%20%D5%B0%D5%A1%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%20%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D5%B2%D5%BB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8%20%D5%BD%D5%BA%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A1%D6%81%D5%B8%D5%B2%20%D6%81%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%81%D5%A1%D5%AE%20%D5%BD%D5%BA%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A1%D5%AC%D5%AB%D6%84%20%D4%BB%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB%20%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%20%C2%AB%D5%AF%D5%A1%D6%80%D5%B4%D5%AB%D6%80%20%D5%A3%D5%AB%D5%AE%C2%BB%20%D5%A7.%20%D4%B1%D5%A2%D5%A2%D5%A1%D5%BD%20%D4%B1%D6%80%D5%A1%D5%B2%D5%B9%D5%AB.jpg?itok=ZbmD8lnG)
0Comments