Բաքվում գտնվող օբյեկտներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

Մանրամասներ
բաքու

Բաքվի Բաբեկի պողոտայում գտնվող օբյեկտներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ տեսանյութեր հրապարակելով դեպքի վայրից։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ պահպանության պետական ծառայության և Բաքվի տարածաշրջանային կենտրոնի ուժերը: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Թե ինչ օբյեկտի մասին է խոսքը, տեղական լրատվամիջոցները չեն մանրամասնում։