Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նորընտիր խորհրդարանի նիստը կկայանա, եթե անգամ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չնշանակի այն։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
ԿԸՀ-ի տվյալներով՝ ավելի քան 99% ընտրատեղամասերի տվյալները հաշվելուց հետո «Վրացական երազանք»-ը հավաքել է 54,2%, իսկ ընդդիմությունը՝ 37%։
«Վերջնական տվյալների հրապարակումից հետո խորհրդարանը պետք է 10 օրվա ընթացքում հավաքվի, և եթե նույնիսկ նախագահը հանդիպում չնշանակի, խորհրդարանը ինքն իրենով կհավաքվի», – ասել է Կոբախիձեն ճեպազրույցում:
Նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» և «Փոփոխության կոալիցիա» կուսակցությունների գլխավորած ընդդիմադիր կոալիցիան, որը բաղկացած է «Ազգային շարժման» նախկին անդամներից, հրաժարվել է ճանաչել Վրաստանի խորհրդարանի ընտրությունների արդյունքները, որոնք հրապարակվել են Կենտրոնականի ընտրական հանձնաժողովի կողմից:
Նախօրեին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը խորհրդարանական ընտրությունները հայտարարել է կայացած։ Մինչդեռ Վրաստանի նախագահը X-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունում հաղթանակ է տարել ընդդիմությունը՝ հավաքելով ձայների 52 տոկոսը:
0Comments