Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Արարատյան պետություն» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է Գարդմանի (Հյուսիսային Արցախ) և Նախիջևանի ավելի քան 180 հազար բնիկ հայերի իրավունքների վերականգնման և գույքի, տների վերադարձի գործընթաց։
ՀՀ-ի նկատմամբ պահանջներ ներկայացնող Ադրբեջանը պետք է պատրաստ լինի հայերին վերադարձնել խլված տասնյակ բազմամիլիարդ դոլարի արժեք ունեցող հայկական պատմական ժառանգությունը և մարդկանց կորցրած սեփականությունը։
Գարդմանից ու Նախիջևանից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին խնդրում ենք արձագանքել և գրանցվել իրավական գործընթացի, միջազգային կառույցներում հայցեր ներկայացնելու համար։
Միևնույն ժամանակ Գարդմանի և Նախիջևանի հայրենակցական կազմակերպություններին հրավիրում ենք համագործակցության և համատեղ ջանքերով նպատակը իրականություն դարձնելու»։
0Comments