«Վրացական երազանքը» կվերսկսի նախագահի դեմ իմփիչմենթի գործընթացը

Մանրամասներ
Սալոմե Զուրաբիշվիլի

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը կվերսկսի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի գործընթացը, գրում են վրացական լրատվամիջոցները։

Այս որոշումը կապված է երկրի նախագահի՝ Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա և Լեհաստան կատարած այցերի հետ, որոնք, ըստ Վրաստանի Սահմանադրության, պետք է համաձայնեցվեին կառավարության հետ։ Նշենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Սահմանադրական դատարանը հաստատել էր նախագահի կողմից երկրի հիմնական օրենքի խախտումը՝ արտերկիր չարտոնված այցերի պատճառով, սակայն իշխող կուսակցությունը չկարողացավ հավաքել իմփիչմենթի համար բավարար ձայներ։