Քոչարյանի գլխավորությամբ կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ․ քննարկվել են ՀՀ ներքաղաքական հարցերը, աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները

Մանրամասներ
ռոբերտ քոչարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցությունից տեղեկացնում են՝ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ օգոստոսի 22-ին կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ։

Նիստի ընթացքում քննարկվել են ինչպես Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող  հարցեր, այնպես էլ աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի վրա։

Քննարկվել են նաև ԱԺ առաջիկա նստաշրջանում խմբակցության անելիքները։