Հայաստանի տնտեսական աճը միջնաժամկետ հեռանկարում աստիճանաբար կնվազի և կհասնի մինչև տարեկան 4,5 տոկոս, թեև տնտեսության բարեփոխումների շարունակումը (հարկերի հավաքագրման աճ և ծախսերի ավելի արդյունավետ կառավարում) կարող է մեծացնել աճի ներուժը: Այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հերթական զեկույցում՝ ՀՀ բյուջետային դեֆիցիտը լրացնելու նպատակով 2022 թվականի դեկտեմբերին կնքված Stand-By վարկային համաձայնագրի շրջանակներում։
Վերանայման արդյունքում Հայաստանը կստանա հերթական տրանշը՝ 18,4 մլն SDR (24,12 մլն դոլար), իսկ 120,6 մլն դոլար՝ 128 մլն SDR (171,1 մլն դոլար) վարկի ընդհանուր ծավալից։
Ընդհանուր առմամբ, չնայած վերջին տարիների ցնցումներին, հիմնադրամը Հայաստանից կայուն տնտեսական աճ է ակնկալում. 2024 թվականի արդյունքներով՝ 6%, իսկ 2025 թվականին՝ 5%, ԿԲ-ի նպատակային ցուցանիշից ցածր գնաճի դեպքում (3+/- 1 տոկոս):
2025 թվականին բյուջեի դեֆիցիտը կավելացվի մինչև ՀՆԱ-ի 5,5%-ը՝ կապիտալ ծախսերի իրականացման և Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օգնելու համար։ Մինչև 2026 թվականը դեֆիցիտը նախատեսվում է կրճատել (նպատակային մակարդակ է համարվում ՀՆԱ-ի 3 տոկոսից պակաս դեֆիցիտը՝ խմբ․)։
0Comments