Տրանսպորտի գների փոփոխության հետևանքով գնաճը կարող է մինչև 0.5 տոկոս կազմել. ԿԲ նախագահ

Մանրամասներ
կբ

2025 թվականի համար ակնկալում ենք, որ տնտեսական աճը մեր երկրի պոտենցիալ աճին մոտ թիվ է լինելու՝ 5 տոկոսի շրջանակներում:

Այս մասին Կենտրոնական բանկում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Անդրադառնալով բանկային համակարգի աշխատանքին՝ Մարտին Գալստյանն ասաց, որ այս տարվա ընթացքում համակարգը բավականին մեծ շահույթով է աշխատել։

Արձագանքելով հարցին, թե 2025թ. հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի գների բարձրացումը ի՞նչ ձևով կազդի գնաճի վրա՝ ԿԲ նախագահը հայտնել է.

«Տրանսպորտի գների փոփոխության հետևանքով եկող տարվա ընթացքում գնաճը կարող է մինչև 0.5 տոկոս կազմել։ Դա առավելագույն գնահատականն է»։