Թանկացել է միսը, կաթնամթերքը, հացը, ձուն․ որոշ մթերքների գներն էլ նվազել են

Մանրամասներ
գնաճ

2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.8% գնանկում, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ՝ 2.0% գնաճ:

Այս մասին հյտնում է Iravaban.net-ը՝  վկայակոչելով Վիճակագրական կոմիտեին։

Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2023թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.3-2.8% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 2.0%-ով:

2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ կաթնաշոռի գինն աճել է 0.4%-ով, մածունինը՝ 0.5%-ով, տավարի մսինը՝ 0.7%-ով, թթվասերինը՝ 1.0%-ով, թարմ կաթինը՝ 3.1%-ով, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.1%, 0.7%, 0.6%, 0.2% և 1.0%-ով:

Խոզի և գառան մսերի գները 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ նվազել են 11.4% և 2.2%-ով, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 1.0% և 0.4% գնաճ:

2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ հացի գինը նվազել է 7.3%-ով, լոբունը՝ 3.9%-ով, բրնձինը՝ 3.4%-ով, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է՝ համապատասխանաբար 0.2%, 0.7% և 0.5% գնաճ:

Ձվի գինը 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 0.2%-ով, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 5.5% գնաճ:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 6.1% գնանկում, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ՝ 0.1% գնաճ:

2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ սուրճի գներն աճել են 0.6%-ով, ալկոհոլային խմիչքինը՝ 6.0%-ով, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 11.5%-ով, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.3 և 0.2%-ով:

Միաժամանակ, 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հնդկացորենի՝ 24.6%, ալյուրի՝ 19.9%, ոլոռի՝ 17.8%, հաճարի՝ 7.5%, բլղուրի՝ 6.9%, ձավարի՝ 6.2%, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 2.0%, 0.4%, 0.8%, 0.7%, 0.7%, 0.6% գնանկում:

Մարգարինի գինը 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 23.1%-ով, մակարոնեղենինը՝ 11.7%-ով, «Իշխան» ձկնատեսակինը՝ 6.5%-ով, կարագինը՝ 5.7%-ով, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 4.6%, 0.4%, 0.5% և 0.6%-ով:

2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ հրուշակեղենի և թռչնամսի գներն աճել են 0.3% և 0.6%-ով, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 0.7% և 0.3% գնանկում:

Պանրի և շոկոլադի գները 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ նվազել են 6.8% և 5.4%-ով, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ՝ 0.1% և 0.6%-ով:

2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 30.6%-ով, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ՝ 2.6%-ով:

Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 6.6% գնանկում, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ՝ 10.6% գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է 0.7%, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ՝ 5.6% գնաճ:

2023թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 8.38%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.38% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.77 տոկոսային կետով: