«Գազպրոմ նեֆթ» ընկերությունը Հայաստանին նավթամթերք է մատակարարում արդեն ռուբլով և մտադիր է մոտ ապագայում ռուբլով հաշվարկի անցնել նաև Եվրասիական տնտեսական միության ամբողջ տարածքում: Այս մասին հայտնել է «Գազպրոմ նեֆթ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Դյուկովը, իսկ տեղեկությունը հրապարակել է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Մեր պայմանագրերը հնարավորություն են տալիս ցանկացած պահի անցնել յուանի կամ եվրոյի ու մատակարարումների մի մասը, համապատասխանաբար, հաշվում է այդ արժույթով։ Ավելին, այս տարվանից մենք սկսել ենք Հայաստանին նավթամթերք մատակարարել ռուբլով և մեր ծրագրերում է մոտ ապագայում ռուբլով մատակարարումների անցնել ԵԱՏՄ-ի շրջանակներում»,- ասել է Դյուկովը:
0Comments