Amazon-ը՝ աշխարհում ամենաթանկ ընկերություն

Այն առաջ է անցել Microsoft-ից

Ամերիկյան Amazon ընկերությունը, հունվարի 7-ին ճանաչվել է աշխարհում ամենաթանկ ընկերությունը: Amazon-ը գրանցած առևտրի արդյունքներով առաջ է անցել իր բոլոր մրցակիցներից: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:

Նշենք, որ այն հայտնի է ապրանքների օնլայն վաճառքով և օնլայն ծառայությունների մատուցմամբ:

Աղբյուրը հայտնում է, որ ընկերության բաժնետոմսերի գինը բարձրացել է 2.7 տոկոսով, ինչի արդյունքում կապիտալիզացիայի ընդհանուր ծավալը հասել է 797 մլրդ դոլարի, իսկ Microsoft-ինը` ընդամենը 784 մլրդ: Ամենաթանկ ընկերությունների ցանկում երրորդ տեղը զբաղեցնում է Alphabet-ը, որի շուկայական արժեքը կազմել է 740 միլիարդ դոլար:

Հատկանշական է, որ առաջատարների շարքում չկա Apple-ը: