ՄԻԵԴ-ը և Հաագայի դատարանը համարում են, որ գերիների վերադարձի հարցն իրենց իրավասությունից դուրս է. Կիրակոսյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Արդարադատության միջազգային դատարանն ու Եվրոպական դատարանը, ցավոք սրտի, համարում են, որ գերիների վերադարձի հարցն իրենց անմիջական իրավասությունից դուրս է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Դատարանն անկախ մարմին  է, որոշում է կայացնում՝ հիմնվելով միջազգային իրավունքի վրա»,- ասաց նա։

Կիրակոսյանը նշեց, թե գերիների վերադարձի հարցը, ցավոք, ավելի շատ քաղաքական օրակարգում քննարկվող հարց է։