«Ինչպես հայտնի է, գազի գնի հարցն անընդհատ ձգձգվում է, պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, թե բանակցությունները շարունակվում են:
«Փաստ» թերթի իրազեկ աղբյուրների համոզմամբ, այս հարցը ժամանակավորապես առկախվել է, քանի որ դեռևս ձգձգվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան նախատեսված այցը:
Ըստ լուրերի, գազի գնի բարձրացման հարցը օրակարգում «կպտտվի» և տարբեր «սոուսներով» կմատուցվի հանրությանը, մինչև վերջապես Պուտինի այցը կայանա: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այցից հետո էլ կորոշակիանա ՀՀ ներմուծվող գազի գնի՝ առաջիկա հինգ տարիների «ճակատագիրը»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
0Comments