Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի վրա կրկին հարձակվելու համար կարող են օգտագործել տարածաշրջանային քաոսային իրավիճակը

Մանրամասներ
արմեն այվազյան

Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի իրականացրած երկու խոշոր սադրանքները՝ Բեյրութում և Թեհրանում, տարածաշրջանը դարձյալ մոտեցնում են ամբողջական ու անվերահսկելի պայթյունին։

Ադրբեջանն ու Թուրքիան կարող են օգտագործել քաոսային իրավիճակը կրկին Հայաստանի վրա հարձակվելու համար։ Երկրի ինքնապաշտպանական բոլոր հնարավորությունները դեռ շատ վաղուց պետք է գործարկված լինեին։ Դրա փոխարեն Երևանում կազմակերպվում են անվերջ ու դատարկ փառատոններ ու տոնավաճառներ։ Իշխանությունն ու «ընդդիմությունն» էլ անպտուղ ու կառավարելի գզվռտոցի ռեժիմից դուրս չեն գալիս։

Ամեն դեպքում, գոնե բանակում և ուժային կառույցներում և առհասարակ ով որտեղ կարող է, պետք է լրջագույն կենտրոնացումով պատրաստվեն Հայաստանի դեմ հերթական հարձակմանը դիմակայելուն։ Հանձնվելը ցեղասպան թշնամուն մահ է, կռվելը՝ փրկվելու հնարավորություն։

Արմեն Այվազյան