Ոչ միայն չեն վերադարձնելու 200 քառակուսին, այլև 20000-ն են գրավելու. Վարուժան Գեղամյան

Մանրամասներ
վարուժան գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը․

«Երբ որևէ երկրի պաշտոնական իշխանություն նման բան է հայտարարում, ապա ցանկացած այլ երկիր սա հասկանում է հետևյալ կերպ.

«Եկեք, մեր երկրի տարածքները գրավեք, մենք չենք պատերազմելու, այսինքն ոչ մի իրական դիմադություն ցույց չենք տալու»:

Օրինակ, Ադրբեջանում կամ Թուրքիայում Հայաստանի անունից արվող այս հայտարարությունը ճիշտ թարգմանելու ու հասկանալու խնդիր կա:

Հենց դրա համար էլ ոչ միայն չեն վերադարձնելու 200 քառակուսին, այլև հակառակը` պատրաստվում են նոր 200, 2000 և ապա նաև 20000 քառակուսի կմ գրավելուն:

Ու կգրավեն, քանի մենք ինքներս հանդուրժում ենք այս հանձնվողական ու տապալված քաղաքականությունը»:

1