Չինաստանում պաշտոնյա մի կին՝ Չժուն Յան անունով, դատապարտվել է կոռուպցիայի համար, իր ենթակաների շարքում էլ ունեցել է 58 սեռական զուգընկեր։ Այս մասին գրում է South China Morning Post-ը։
52-ամյա Յանը նախկինում զբաղեցրել է պրեֆեկտուրայի ղեկավարի պաշտոնը: Այնուհետև նա ստացել է «գեղեցիկ մարզպետ» մականունը՝ իր վառ արտաքինի համար։ Նշվում է, որ կինը երբեք ամուսին կամ երեխաներ չի ունեցել։
Չժունը հանրային ճանաչում է ստացել ֆերմերներին աջակցելու համար: Հայտնի է, որ նա իր սեփական գումարն է ծախսել կարիքավոր տարեցներին աջակցելու համար, սակայն 2023 թվականի հունվարին պաշտոնյայի մասին վավերագրական ֆիլմ թողարկվեց՝ մերկացնելով նրա իրական կերպարը։ Նրա խոսքով՝ Չժունը կաշառք է վերցրել, հաճախ է հայտնվել գիշերային ակումբներում ու պահել է 58 սիրեկան։
Նշվում է, որ որոշ պաշտոնյաներ ինտիմ հարաբերությունների մեջ են մտել Չժունի հետ հանուն ինչ-որ արտոնությունների, ոմանք դա արել են վախից։ Կինը համատեղ գործուղումներ է կազմակերպել իրեն առավել դուր եկած ենթակաների հետ և ստիպել նրանց երկար մնալ աշխատավայրում, որպեսզի հնարավորություն ունենան միայնակ ժամանակ անցկացնելու։
Կնոջը մեղադրել են մոտ 60 մլն յուան կաշառք ստանալու մեջ։ Նրան պարտավորեցրել են տուգանք վճարել, հեռացնել Չինաստանի կոմունիստական կուսակցությունից և դատապարտել 13 տարվա ազատազրկման։
Աղբյուր` Փաստինֆո
0Comments