Մադոննան Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո մխիթարություն է գտել տորթի մեջ, որի վրա գրված է «Fuck TRUMP». ՖՈՏՈ

Մանրամասներ
ամն

Մադոննան ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո մխիթարություն է գտել տորթի մեջ, որի վրա գրված էր «Fuck TRUMP»:

«Փորձում եմ հասկանալ, թե ինչու են դատապարտված հանցագործը, բռնարարը, մոլեռանդը ընտրվել մեր երկիրը ղեկավարելու համար, որովհետեւ նա օգտակար է եղել տնտեսության համա՞ր»: News.am-ի փոխանցմամբ՝ այսպես է մակագրել Instagram-ի իր գրառումը՝ հրապարակելով սելֆի և տորթի լուսանկար։

IMG_0216.jpeg (231 KB)

Մադոննան հույս ուներ, որ կընտրվի առաջին կին նախագահը և քվեարկել է Քամալա Հարիսի օգտին։

«Սա այն կանանց համար է, եթե [դուք] վհատված եք: Մի կորցրու հույսը»,- գրել է փոփ թագուհին։

IMG_0217.jpeg (157 KB)

2017 թվականին 78-ամյա քաղաքական գործչի նախագահի պաշտոնը ստանձնելու հաջորդ օրը Մադոննան Վաշինգտոնում Կանանց երթի ժամանակ հայտարարել էր. «Այո, ես զայրացած եմ: Այո, ես վրդովված եմ: Ես շատ եմ մտածել Սպիտակ տունը պայթեցնելու մասին, բայց գիտեմ, որ դա ոչինչ չի փոխի։ Մենք չենք կարող հուսահատվել»: