Ամերիկյան Մերիլենդ նահանգում ձեռքերի քորն օգնել է ամուսիններին շահել ջեք-փոթը: Այս մասին հայտնում է UPI գործակալությունը:
Ամուսինն ու կինը քննարկում էին, թե ինչ կանեն, եթե շահեին վիճակախաղով: Հանկարծակիորեն երկուսի մոտ էլ սկսել են ձեռքերը քոր գալ: Նրանք դա նշան են համարել եւ որոշել են փորձել իրենց բախտը:
Հաջորդ օրն ամուսինը գնել է ակնթարթային վիճակախաղի տոմս եւ այն նվիրել կնոջը: Կինը մաքրել է պաշտպանիչ շերտը եւ հայտնաբերել, որ շահել է 50 հազար դոլար:
Զույգը շահած գումարով պատրաստվում է փակել պարտքերը եւ միասին հանգստի մեկնել, իսկ մնացածը կօգտագործեն ներդրումներում:
0Comments