Երեւանում կկայանա Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան

Մանրամասներ
ֆիլմ

Երևանում նոյեմբերի 17-ին կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան:  Այս մասին հայտնում են «Ազնավուր» հիմնադրամից՝ մանրամասնելով, որ ֆիլմի պրեմիերային մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել գլխավոր դերակատար Թահար Ռահիմը։ 

Հատուկ պատվիրակության կազմում են Շառլ Ազնավուրի դուստրը՝ Կատյա Ազնավուրը, նրա ամուսին Ժան Ռաշիդ Կալուշը, ով ֆիլմի պրոդյուսերներից է, ռեժիսոր Մեհդի Իդիրը, պրոդյուսերներ՝ Էրիկ և Նիկոլա Ալթմայերները և այլ հյուրեր։