Հարավային Կարոլինայի հետազոտական կենտրոնում փորձարկումների նպատակով պահվող մոտ 40 կապիկ կարողացել է ազատվել ու փախչել, ոստիկանությունը որոնում է կենդանիներին և տեղի բնակիչներին խնդրում հանդիպելու դեպքում չմոտենալ դրանց, Թերթի փոխանցմամբ՝ հաղորդում է NBC News-ը:
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ կենդանիները փախել են Alpha Genesis ընկերության հետազոտական կենտրոնից, որն աշխատում է կապիկների հետ՝ իրականացնելու կլինիկական փորձարկումներ, այդ թվում՝ ուղեղի խանգարումների բուժման համար:
Ոստիկանությունը չի հստակեցրել՝ պրիմատներն ինչ փորձարկումների են մասնակցել և արդյոք որևէ հիվանդություն ունեն:
0Comments