ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մոնտերեյի ծովածոցում զբոսաշրջիկներն արտասովոր գեղեցիկ տեսարանի են ականատես եղել:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, հսկայական ընկերասեր սապատավոր կետը տպավորիչ շոու է ցուցադրել հանդիսականի համար՝ ավելի քան 30 անգամ ջրից դուրս ցատկելով: Ծովային կենդանու ուշագրավ խաղը տեսագրել են հատուկ կետերի վարքը դիտելու համար ծով դուրս եկած զբոսաշրջիկները:
Մառախլապատ երկնքի և մռայլ հորիզոնի ֆոնին միաձուլվելով՝ հսկայական կաթնասունն արտակարգ ներկայացում է ցուցադրել՝ ասես քաջ գիտակցելով, որ ուրախացնում է իրեն դիտողներին:
Մարդկանց խմբին ուղեկցող զբոսավարը՝ ծովային կենսաբան Նենսի Բլոքը, նշել է, որ իր 30-ամյա աշխատանքային փորձի ընթացքում նա միայն մի քանի անգամ է ականատես եղել, որ կետերն այսքան շատ դուրս ցատկեն ջրից միաժամանակ:
0Comments