Ձերբակալվել է «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը

Մանրամասներ
վահե Հակոբյան

Ձերբակալվել է «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը, այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը 
 
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Կարեն Հակոբյանը մեղադրյալի կարգավիճակով ձերբակալվել է»,-ասել է նա։

Կարեն Հակոբյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրն է։