«Մանկապարտեզի տնօրենն ու դաստիարակը հրավիրվել են ոստիկանություն»․ վարչական ղեկավար

Մանրամասները՝ տեսանյութում
փոքր վեդի մանկապարտեզ ծեծ ոստիկանություն

Փոքր Վեդու մանկապարտեզում տեղի ունեցած դեպքի առնչությամբ «Մեդիահաբ»-ը զրուցելլ է համայնքի վարչական ղեկավար Կարեն Ստեփանյանի հետ։

«Դեպքի առնչությամբ միակ նորությունն այն է, որ մանկապարտեզի տնօրենն ու դաստիարակը հրավիրվել են ոստիկանություն»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ համացանցում ակտիվ տարածվում է տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակցուհին ծեծում երեխային։ «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հաղորդմամբ դեպքը տեղի է ունեցել Փոքր Վեդիում։

«Արմ Լուր»-ը դիմել էր ՀՀ ՆԳՆ՝ հասկանալու, արդյոք տեղյակ են դեպքից, և ինչ ընթացք են տվել դրան։

ՀՀ ՆԳՆ նախարարությունից հայտնել են, որ դեպքով իրավապահ մարմիններին հաղորդում չի ներկայացվել, բայց տարածված տեսանյութը ուսումնասիրվում է։

ՀՀ ՆԳՆ նախարարությունից հայտնել են, որ դեպքով իրավապահ մարմիններին հաղորդում չի ներկայացվել, բայց տարածված տեսանյութը ուսումնասիրվում է։