Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը տելեգրամի իր ալիքում գրել է․
«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր մեկնել են Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին։
Շաբաթվա սկզբին Վաշինգտոնը հայ – ադրբեջանական բանակցություն կազմակերպելու պատրաստակամություն էր հայտնել։
ԱՄՆ հայտարարությանը նախորդել էին մեկ շաբաթվա մեջ Բլինքենի հեռախոսազրույցները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Արդյո՞ք Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան- Բայրամով հանդիպում:
Նման հնարավորություն բացառել չի կարելի, սակայն եթե նույնիսկ հանդիպումը կայանա, այն հազիվ թե արդյունավետ լինի:
Պաշտոնական Բաքուն այս պահին խաղաղության պայմանագիր ստորագրելու որևէ ցանկություն չունի, առավել ևս՝ դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ հեռացող վարչակազմը նրա վրա ճնշում բանեցնելու մեծ հնարավորություններ ունի»:
0Comments