Երևանի քաղաքապետն առաջարկում է սահմանափակումներ մտցնել ավտոբուսներում և տրոլեյբուսներում

Մանրամասներ
ավտոբուս տրանսպորտ

«Հունվարի 1-ից ամբողջապես նոր տոմսային համակարգի անցնելը այսօրվա թվերով շատ վտանգավոր է։ Մետրոպոլիտենի փորձը ցույց է տալիս, որ տոմսային համակարգին անցում կատարելու համար որոշակի միջանկյալ սահմանափակումներ պետք է մտցվեն նաև ավտոբուսներում և տրոլեյբուսներում։ Խնդրում եմ հունվարի 1-ին արդեն պատրաստ լինել»,– ասաց Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

«Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը հայտնեց, որ վերջին մեկ շաբաթում միասնական տոմսային համակարգից օգտվել են 1.888.314 ուղևորից 44 341–ը։ «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ–ի քաղաքային տրանսպորտից օգտվել է 100 509 ուղևոր, որոնցից 1721-ն է էլեկտրոնային տարբերակով վճարում կատարել։