Տնտեսության իրական հատվածում բավական լուրջ խնդիրներ ունենք․ ի՞նչ է ակնկալվում մինչև տարեվերջ

Մանրամասներ
կառավարություն

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024 թ. առաջին 7 ամսում գրանցվել է վերամշակող արդյունաբերության արտադրության աճ․ այն կազմել է 23,6%՝ գերազանցելով 1,1 տրլն դրամը կամ մոտ 2,8 մլրդ դոլարը։ Հիմնական ծավալը՝ 27,9 %, բաժին է ընկել հիմնական մետաղների արտադրությանը․ ցուցանիշը կազմել է 322,3 մլրդ դրամ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում «Հայացք» վերլուծական կենտրոնի տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը վերլուծում է՝ առավելապես նպաստել է ոսկու վերարտահանումը․

«Ոսկու վերարտահանումն ապահովել է ընդհանուր մշակող արդյունաբերության բավականին տպավորիչ երկնիշ աճի վիճակագրություն, սակայն տնտեսության իրական հատվածում, ցավոք, բավական լուրջ խնդիրներ ունենք։ Պատահական չէ, որ, օրինակ` սննդամթերքի, խմիչքի, հագուստի և շատ այլ ենթաճյուղերի արտադրությունը երկար ժամանակ անկումային է»։