1. Ողջունելը
Առաջինը ողջունում է. տղամարդը՝ կնոջ հետ, տարիքով ու աստիճանով կրտսերը՝ ավագի հետ:
Առաջինը ձեռքը մեկնում է. կինը՝ տղամարդուն, տարիքով եւ աստիճանով ավագը՝ կրտսերին:
Կարգավիճակը սեռից առաջնահերթ է. ակադեմիկոս տղամարդը կարող է առաջինը ձեռքը մեկնել դոցենտ կնոջը: Նախագահ կինը կարող է առաջինը մեկնել ձեռքը տարիքով ավելի մեծ Աշխատանքի հերոսուհուն:
Դեպքերի մեծ մասում կինն առավելություն ունի տղամարդու նկատմամբ:
Ով էլ լինեք՝ նախագահ, գիտությունների դոկտոր, ուսանող, տղամարդ կամ կին, որեւէ տարածք մտնելով՝ առաջինը դուք եք ողջունում:
Դուք նաեւ պետք է առաջինը ողջունեք անծանոթին, որին ներկայացրել է ձեր ուղեկիցը:
2. Հարկավոր է «Դուք»-ով դիմել 12 տարին լրացած ցանկացած անձի
Դա վերաբերում է բոլորին, այդ թվում՝ սպասարկող անձնակազմին: Դուք կկորցնեք հարգանքը, եթե տաքսու վարորդին կամ մատուցողին «դու»-ով դիմեք:
3. Տղամարդը շենքի ներսում միշտ հանում է գլխարկը
Բացառություն են միայն հոգեւորականների գլխանոցներն ու կրոնական կանոններին հետեւրողների գլխարկները: Կինը շենքի ներսում կարող է լայնեզր գլխարկով եւ նուրբ ձեռնոցով մնալ, բայց ոչ գործված գլխարկով եւ ձեռնոցով:
4. Անձրեւանոցը երբեք ու ոչ մի տեղ բաց վիճակում չեն չորացնում
Հարկավոր է փակել ու կախել այն, եթե դրա համար հատուկ տեղ չկա:
5. Առաջինը տղամարդն է անցնում
Համաժողովների սրահում, ինչպես նաեւ կինոյում, թատրոնում, մի խոսքով՝ ամենուր, որտեղ հարկավոր է նստել ձեզ հատկացված տեղում, հարկավոր է անցնել նստողին դեմքով, այլ թե մեջքով շրջված: Առաջինը տղամարդն է անցնում:
0Comments