Հիմա պատկերացրեք՝ ինչ է կատարվել հայերի հետ

Մանրամասներ
Վարդան Ոսկանյան.jpg

Էրդողանական Թուրքիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել վայրենի հարձակումներ սիրիացի փախստականների բնակության վայրերի վրա՝ այս երկրից վերջիններիս հեռացման պահանջով:

Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Սիրիական պատերազմը և դրա հետևանք միլիոնավոր փախստականները հետևանքն են նաև էրդողանական վարչախմբի կողմից հարևան Սիրիայի հանդեպ վարված ուխտադրուժ և գիշատիչ քաղաքականության, իսկ հիմա տուրք տալով օսմանյան շրջանից եկող տխրահռչակ ավանդույթներին, ջարդարարները Թուրքիայի տարբեր քաղաքներում հարձակվում են սիրիացի փախստականների բնակության վայրերի վրա։

Սա «լուսավոր» 21-րդ դարի էրդողանական Թուրքիայի իրական դեմքն է, իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ է կատարվել հայերի, եզդիների, ասորիների և հույների հանդեպ 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին նույն այս երկրում»,-գրել է նա։