Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան տեղեկացնում է.
«Պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայ բռնցքամարտիկը հաղթում է ադրբեջանցուն ու Եվրոպայի այս առաջնությունում Հայաստանն առաջին չեմպիոնն ունի։ 48 կգ քաշային Սիմոն Սիմոնյանը գրագետ մենամարտով պարտության մատնեց Նիհատ Գասիմովին ու բարձրացավ պատվո հարթակի ամենավերին աստիճանին։
Մրցավայրում մեր մարզիկներին աջակցում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը»։
0Comments