Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա

Մանրամասներ
զախարովա

Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի բրիտանական տարածքի վրա, ինչպես դա արեցին ահաբեկիչները։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի խոսքերը, թե Ուկրաինան իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևիևը բրիտանական զենքով կհարվածի Մեծ Բրիտանիայի տարածքին, ինչպես իրենց ժամանակ արեցին Ալ-Քաիդայի ահաբեկիչները»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։