Միգրացիոն ոլորտում տիրող իրավիճակը անհանգստացնում է Ռուսաստանի միլիոնավոր քաղաքացիների, և այն պետք է վերահսկվի։
Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պետության ղեկավարը գերատեսչությանը հանձնարարել է մտածել հանցավորության դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների համակարգի մասին՝ ներառյալ միգրացիոն ոլորտում օրենքի գերակայության պահպանումը։
«Իրավիճակն այս ոլորտում շատ կարևոր և անհանգստացնող է միլիոնավոր մարդկանց համար և պետք է վերահսկվի»,- ընդգծել է նախագահը։
0Comments