Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի լիարժեք իրագործման վերականգնման հեռանկարների և երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
«Կողմերը մտքեր փոխանակեցին իրանական միջուկային ծրագրի կարգավորման համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի լիարժեք իրականացման վերականգնման հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր», – գրված է ՌԴ ԱԳՆ կայքում։
0Comments