Կառավարությունը երկարաձգեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագիրը մինչև 2026 թվականը

Մանրամասներ
հիպոտեկ

Կառավարությունը երկարաձգեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը մինչև 2026 թվականը։ Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։

Միաժամանակ, կխրախուսվեն այն ընտանիքները, որոնք հիփոթեքային վարկով անշարժ գույքը ձեռք են բերել կամ անհատական բնակելի տունը կառուցել/կառուցում են վերոնշյալ բնակավայրերում և վարկի գործողության ընթացքում ընտանիքում ծնվում է նոր երեխա։

Նախագծով սահմանվում է նաև 2023 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների դրամական աջակցության վճարման դադարեցման գործընթացն այն պահից սկսած, երբ վարկի գծով վճարումների արդյունքում հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի և բնակելի անշարժ գույքի արժեքի hարաբերակցությունը հիփոթեքային պարտավորության ապահովագրման պահին կազմում է 70 տոկոսից ցածր, բացառությամբ ծրագրային, այդ թվում՝ վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների կողմից վերաֆինանսավորված և փուլային վարկերի, որոնց դեպքում դրամական աջակցության վճարումը դադարում է տվյալ ծրագրի իրականացման կարգով սահմանված՝ կանխավճարի ապահովագրման գործընթացի դադարեցման դեպքում։