2024թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նորերով կփոխարինվի շուրջ 500 վերելակ: Այս մասին նշվել է այսօր՝ մարտի 11-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ:
2019-ից մեկնարկած ծրագրով, ի դեպ, երևանյան բազմաբնակարան բնակելի շենքերում արդեն իսկ 1551 նոր վերելակ է տեղադրվել:
Ծրագիրը շարունակական կլինի նաև հաջորդող տարիներին՝ մինչև բոլոր վերելակները կլինեն փոխարինված ու ապահով:
0Comments