ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությանն այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է Հայաստան այցելել:
«Հայաստանը, որպես դաշնակից, լավ գիտի մեր դիրքորոշումը Կիևի ռեժիմի նկատմամբ»,- ասել է Զախարովան։
Այցի մասին տեղեկությունները չեն հաստատել և չեն հերքել ո՛չ Կիևը, ո՛չ Երևանը: Զախարովան ընդգծել է, որ Հայաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները պետք է առաջինը մեկնաբանեն այդ հաղորդագրությունները։
Հայաստանը, որպես դաշնակից, լավ գիտի մեր դիրքորոշումը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Զելենսկու հավանական այցի մասին
Մանրամասներ

0Comments