
Ռուսաստանի Դաշնությունը նախապաշարմունք չունի Ուկրաինայի հետ հարցերի ավելի լայն շրջանակի շուրջ բանակցությունների վերսկսման հարցում։
Ընտրությունը Կիևինն է, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եգիպտացի գործընկեր Սամեհ Շուքրիի հետ բանակցություններից հետո՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ «Մենք նախապաշարմունքներ չունենք հարցերի ավելի լայն շրջանակի շուրջ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ», - ասել է ՌԴ արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը՝ հավելելով, որ «հարցը մեզանից կախված չէ»։
«Ուկրաինայի իշխանությունները՝ նախագահից մինչև անթիվ խորհրդականներ, անընդհատ ասում են՝ բանակցություններ չեն լինի, քանի դեռ Ուկրաինան չի հաղթել Ռուսաստանին», - ասել է ՌԴ արտգործնախարարը։
0Comments