Առգրավվել է 11 միլիարդ ռուբլի արժողությամբ կոկաին

Մանրամասներ
կոկաին

Սանկտ Պետերբուրգի նավահանգստում մաքսային ծառայության աշխատակիցներն ու ԱԴԾ-ն առգրավել են ավելի քան մեկ տոննա կոկաին, որի արժեքը կազմում է 11 միլիարդ ռուբլի։

Մաքսանենգ ապրանքով բեռնարկղը ժամանել էր Նիկարագուայից։

Հանցագործները բեռների մոդուլի վերին մասում թաքցրել են մոտ 1000 բրիկետ՝ կոկաինով։

Հարուցվել է քրեական գործ: