![ա](/sites/default/files/inline-images/%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%20%D5%A9%D5%B8%D5%B7%D5%A1%D5%AF.jpg)
Ռուսաստանը ծրագրում է 2023 թվականի հունվարի 1-ից չեղարկել կենսաթոշակային ոլորտում ԱՊՀ անդամ քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին համաձայնագիրը։ Կենսաթոշակային իրավունքների երաշխիքների մասին համաձայնագիրը ստորագրվել է 1992 թվականին, որի մասնակիցները, բացի Ռուսաստանից, ինը երկրներ են (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Ուկրաինա)։
Փաստաթուղթը նախատեսում է, որ կենսաթոշակները նշանակվում և վճարվում են անձի մշտական բնակության պետության կողմից՝ անկախ նրա քաղաքացիությունից։ Այս մասին հայտնում է rbc.ru-ն։
0Comments